Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված երկրորդ ծառայողական քննության արդյունքները հայտնի կդառնան 3-4 օրվա ընթացքում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Արագածի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 23-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ փլուզվել են Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան 1-ին հարկի երկու սյուները, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ իր ածխաջրածինները վաճառելու տարբեր ուղիներ ունի եւ ակտիվորեն օգտվում է դրանցից:
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է:
Սրտի ստենտավորման՝ «Stand for life» ծրագրի նման ներդրվում է ևս մեկ ծրագիր՝գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելու համար:
«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է Փաշինյանը:
«Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկակայն դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր դիրքերը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգում պարգևավճարների տրամադրման խնդրի շուրջ քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․ 01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո:
Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե ո՞րն էր 1-4 ամիս աշխատողին պարգևավճար տալու իմաստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Արագածի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին:
Պակիստանի հարավ-արեւմուտքի Բելուջստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի F-7PG բազմանպատակային կործանիչը:
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:
Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում:
Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով:
Զրույց Քաղաքացու հետ. հանդիպում Ալիեւի հետ:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն նոր անդամներ ունի:
ՀՀ առողջապահության նախարարությունը դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից պետպատվերով օգտվելու հնարավորություն է ստեղծում նաև անապահովության ավելի ցածր միավոր ունեցող նպաստառուների համար:
«Այո՛, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը չէին կարող չորս ժամ հեքիաթներ պատմել միմյանց»:
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ:
Հունվարի 23-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018թ. բյուջեից 1 մլրդ դրամից ավելի տնտեսում է արել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: 2021թ. ծրագրին միանալու են գրանցված աշխատողները: