Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի երիտասարդ օդաչուները նավավարման վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում: Ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ժամերին պարզ նավավարման առաջադրանքներ են կատարում սովորական օդերեւութաբանական պայմաններում:

Նաեւ օդաչուները կկատարեն հետախուզման, ցամաքային եւ օդային թիրախների հայտնաբերման ու ճանաչման առաջադրանքներ, որոշումներ կընդունեն ավիացիոն խոցման միջոցների ընտրության վերաբերյալ, նշանառության տակ կվերցնեն պայմանական հակառակորդի թիրախները եւ դրանք կխոցեն էլեկտրոնային արձակումներով:

«Ուղղաթիռով բարձրագույն նավավարման ֆիգուրների կատարումը թույլ է տալիս անձնակազմին ամբողջությամբ յուրացնել ավիատեխնիկան, ստանալ օդային մարտ վարելու հմտություններ, ինչպես նաեւ ավելի լավ կողմնորոշվել ուղղաթիռի սարքերով»,-հայտնել է ուղղաթիռների էսկադրիլիայի հրամանատար փոխգնդապետ Յուրի Օրիչակը:

Ռազմակայանի երիտասարդ օդաչուների եւ բորտտեխնիկների հետ Հայաստանի լեռներում անցկացվող գործնական պարապմունքներում ներգրավված է շուրջ 100 զինծառայող եւ գործի է դրված 30 միավոր ցամաքային եւ ավիացիոն ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031