
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել: Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողների հետ պարապմունքներ եւ վարժանքներ են անցկացվելու իրազեկման, օպերատիվ հերթապահների գործողությունների, տագնապի ազդանշանով վերկացի եւ ցուցակային տեխնիկայով զինվորական ավաններից կենտրոնացման անծանոթ շրջաններ ստորաբաժանումների ուղեւորվելու շուրջ:
Կապի ստորաբաժանումները կկատարեն կառավարման շարժական կետերի ծավալման նորմատիվները, կապահովեն միավորման շտաբի աշխատանքը դաշտային պայմաններում: Կապի համակարգը ռադիոյի, արբանյակային կապի ու տեսակապի փակ սեգմենտներով ամբողջ ծավալով կապահովի ստորաբաժանումների կառավարումը:
Պարապմունքների անցկացման շրջաններում ծավալված են սպասարկման եւ ռազմական տեխնիկայի լիցքավորման, զինծառայողների տաքանալու, ճարպի, հացի, սոխի եւ տաք թեյի տեսքով հավելյալ սննդի տրամադրման կետեր: Ընդամենը ռուսական զորամիավորման մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավված են 2,5 հազարից ավելի զինծառայողներ, եւ գործի են դրված մոտավորապես 500 միավոր ռազմական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ՀՔՄ-6 հետախուզական քիմիական մեքենաներ, բանակային ավիացիայի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցներ: