Բաժիններ՝

Ռոուհանին համաձայնել է խորհրդարանում պատասխանել Իրանի տնտեսության խնդիրներին վերաբերող հարցերին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կպատասխանի պետության տնտեսական խնդիրների վերաբերյալ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների հարցերին: Այդ մասին, ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, ասված է Ռոուհանիի ուղերձում, որն ուղարկվել է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին: «Նախագահին հարցեր ուղղելու համար անհրաժեշտ է պահպանել առնվազն երկու կետ:

Նախ դա պետք է լինի Սահմանադրության շրջանակներում, երկրորդ՝ այդ պահանջը պետք է ուղարկվի պատեհ ժամանակ»,- գրել է նամակում Ռոուհանին, նշելով, որ այդ պահանջներից ոչ մեկը չի կատարվել:

«Իշխանությունների թեւերի միջեւ տարաձայնություններից խուսափելու եւ Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի նկատմամբ հարգանք դրսեւորելու համար ես պատեհ ժամանակ կգնամ Մեջլիս եւ կպատասխանեմ հարցերին»,- ասել է նախագահը: Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր, որ Իրանի խորհրդարանը Ռոուհանիին մեկ ամիս է տվել տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հաշվտվություն ներկայացնելու համար: Բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Լարիջանին ասել է, որ «խորհրդարանի 80 պատգամավորներ պնդել են, որ այդ պահանջն ուղարկվի նախագահին»: Լարիջանին ընդգծել է, որ «նման ընթացակարգ է նախատեսված Սահմանադրության 88-րդ հոդվածով»:

Պատգամավորները նախագահից պահանջում են պարզաբանել ապրանքների գների ու արժույթի փոխարժեքի կարգավորման քաղաքականությունը, ներկայացնել գործազրկության կրճատման եւ ռեցեսիայի կանխման միջոցառումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031