Բաժիններ՝

Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում. Վազգեն Մանուկյան

Կյանքից հեռացավ համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից,  հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանը։

Անգնահատելի է ակադեմիկոս Համբարձումյանի դերը ոչ միայն գիտության զարգացման, մասնավորապես Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման, այլև գիտության և կրթության ոլորտի կազմակերպման, երիտասարդ գիտնականների պատրաստման գործում։ Երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը՝ նա մեծ հետք է թողել մայր բուհի կյանքում՝ ստեղծելով զարգացման ու միջազգային համագործակցության նորանոր հնարավորություններ։

Հսկայական է Սերգեյ Համբարձումյանի ավանդը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ 1975-1980թթ. լինելով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, ապա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա մշտապես պաշտպանել և առաջ է քաշել Հայաստանի ու Արցախի շահերը։

ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գիտության ոլորտի ներկայացուցիչներին։

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031