
«Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի

Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագարձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը:
Փրկարարական աշխատանքների արդյունքում՝«Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը:
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն