Վթար արագաչափի մոտ

Օգոստոսի 6-ին, ժամը 03:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք քաղաքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել է Վայք քաղաքի ոռոգումն ապահովող մայր առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., 1984 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել մետաղյա արգելապատնեշին, էլ.սյանը և կողաշրջվել:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031