Բաժիններ՝

Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը: Նոր ձևավորված հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուռի Ելդիզյանը:

«Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ  մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանությունը, Նոր Զելանդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031