«Մենք գնալու ենք մինչև վերջ». տեսողական խնդիրներ ունեցողները բողոքի ակցիա են իրականացնում

«Կույրերի միավորման ներկայիս ղեկավար կազմի միջին տարիքը 80 և ավելի է, նրանք լճացում են առաջացրել: Մի քանի հոգով վերցրել են ընդհանուր ղեկավարումը, և հիմա մեր պայքարն այն է, որ այդ 9-10 հոգին հրաժարական տան հեռանան, որովհետև նրանց ղեկավարման ժամանակ ոչ մի դրական փոփոխություն չի մտել տեսողախկան խնդիրներ ունեցողների կյանքում: Մեր պայքարն այն է, որ կարողնանք թարմություն բերել»,- Ավետիք Իսահակյանի արձանի տեսողական խնդիրներ ունեցողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության անդամ Պատվական Ռևազյանը:

Նա նշեց, որ ղեկավար կազմի հետ խոսել ենք, նրանք համաձայն չեն հրաժարական տալ. «Պատճառավբանությունը Մարտին Սարգսյանը նշեց, որ եթե հրաժարական տան, միավորումը կաթվածահար կլինի, սակայն մենք եկել ենք միավորումը կաթվածից փրկելու»:

Նախաձեռնության անդամ Արիստակես Մարգարյանն էլ լրագրողներին ասաց, որ իրենց ակցիաների արդյունքում կույրերի միավորման նախկին ղեկավարը հրաժարական է տվել, բայց իրենք պահանջում են, որ ղեկավար կազմն էլ հրաժարական տա.

«Եթե այս վիճակը մնաց, վերարտադրվելը նրանց շարունակվելու է: Թող իրենք փորձեն մեզ հետ երկխոսության մեջ մտնել, մեր հայտարարությունից և իրենց հետ հանդիպումից հետո մեզ ոչ մի պատասխան չեն տվել, չեն փորձել մեզ հետ երկխոսության մեջ մտնել: Իրենք անում են այն, ինչ ուզում են, և մտածում են, որ եթե նախագահը հեռացավ, մենք չենք շարունակելու մեր ակցիաները, բայց մենք գնալու ենք մինչև վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս