Գիտնականներն արդյունավետ և անվտանգ միջոց են գտել քաղցկեղի դեմ

Մելբուռնի (Ավստրալիա) Մոնաշի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են նոր տիպի հակաքաղցկեղային պատրաստուկ, որն ուռուցքի աճը դադարեցնում է առանց լուրջ կողմնակի ազդեցությունների: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Պատրաստուկի բաղադրության մեջ մոլեկուլները միտված են KAT6A եւ KAT6B սպիտակուցների ակտիվության ճնշմանը, որոնց գործողությունն, ինչպես ցույց է տրված, ուժեղանում է ուռուցքային բջիջներում:

Մինչկլինիկական փորձարկումների արդյունքները ցուցադրել են, որ KAT6A-ին կոդավորող գենի անջատումն ավելացնում է լիմֆոմայով տառապող մկների կյանքի տեւողությունը: Այդ դեպքում խախտվում է քաղցկեղային բջիջների բջջային ցիկլը եւ դադարում է բաժանումը: Դրա հետ մեկտեղ, պատրաստուկը չի վնասում առողջ հյուսվածքները, ինչն այն տարբերում է քիմիաբուժության մյուս տեսակներից:

Գիտնականների կարծիքով՝ նոր բուժումը կարող է արդյունավետ լինել սկզբնական բուժումից հետո հիվանդության կրկնությունների կանխման համար: Սակայն քաղցկեղով հիվանդ մարդկանց համար պատրաստուկի արդյունավետությունն անհրաժեշտ է ապացուցել ապագա հետազոտություններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031