Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոսի ընտանիքին: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին։ Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և ազգային-հասարակական գործչի գործունեությունը։ Սերգեյ Համբարձումյանի թե՛ գիտական, թե՛ մանկավարժական, թե՛ հասարակական աշխատանքը, որ տևել է տասնամյակներ, եղել է արդյունավետ և արգասաբեր։ Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների և ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում ականավոր գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031