Քասախ համայնքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի տրամադրված ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվեցին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։ Իրականացվեց մանկապարտեզի և այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների։
Օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր քրոջը՝ Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալավորելու վերաբերյալ կայացված որոշմանը:
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Երեկ Կառավարության նիստում Քրեակատարողական բժշկության նոր հայեցակարգի շրջանակներում միաձայն շրջադարձային որոշում ընդունվեց։ Խոսքը Երևանում՝ 500, իսկ մարզերում՝ 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցներում հատուկ ազատազրկված անձանց համար բաժանմունքներ բացելուն է վերաբերում։
«Ժամանակակից աշխարհում լավ ապրելու միակ ձևը կրթությունն է»,- այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սովորելը միայն երեխաների դպրոց գնալը չէ։
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:
Ryanair իռլանդական ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառով, որն սկսվել է լույս օգոստոսի 10-ի գիշերը, Գերմանիայում չեղարկվել է 250 չվերթ. ակցիայի հետեւանքով անհարմարություններ են ստեղծվել գրեթե 42 հազար ավիաուղեւորների համար։
Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բնակիչներին հնարավորություն տվեց մի քանի հարց ուղղել իրեն։ Կանանցից մեկն ասաց, որ ինքը մանկապարտեզի աշխատակից է, սակայն իրենք չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից։
«Օգնության տրամաբանությունը պետք է փոխենք համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: Հիմա կառավարությունը հասկանալիորեն անելու է շատ ավելին, քան արել է նախկինում, սակայն շատ կարևոր է, թե դրա վերնագիրն ինչ ենք դնելու: Եթե ասում ենք օգնություն, ապա այլ տրամաբանություն է, եթե ասում ենք համատեղ աշխատանք, համագործակցություն, ապա գործ ունենք այլ իրավիճակի հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 10-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բարեգործության համար գումարներ են մտնում Հայաստան, բայց այդ տրամաբանությունը պետք է փոխել, որովհետև 100 դոլար ուղարկեցինք, մարդը ծախսեց, հետո ի՞նչ է անելու»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:
«Համոզված եմ, որ մեր բոլոր խնդիրները լուծվելու են, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայի Անթալիայի նահանգում իսրայելացի տասնինը զբոսաշրջիկ է տուժել տուրիստական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով:
Ձյուն է տեղացել Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանում, համապատասխան տեսանյութը օգտատերերը օգոստոսի 10-ին զետեղել են Facebook սոցիալական ցանցում։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր բնական հրդեհներ են մոլեգնում:
Ճապոնիայի Գումմա կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կործանվել:
«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը որն է, ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների տակտիկա-կրակային վարժանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Թուրքիայում հերթական անգամ քրեական հետապնդում է իրականացվում օգտատերերի նկատմամբ՝ սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու մեղադրանքով։
Հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվությունը հրապարակային դարձնելու, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու, վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով սահմանված ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվությունը:
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով):
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծանուցում է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանը:
Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Մոսկվայի բորսայում սակարկությունների բացմանը դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 44 կոպեկով եւ հասել 67,09 ռուբլու ամերիկյան արժույթի միավորի դիմաց: