Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 10-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.00C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.30C