Բաժիններ՝

Գյուլբուդաղյանցը Ջիբրալթարի դեմ հանդիպումը համարում է պատվի խաղ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ Ջիբրալթարի դեմ հանդիպումը ազգի պատվի հանդիպումն է լինելու:

«Տղաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են մարզվում: Վնասվածքներ չունենք, միայն փոքրիկ վնասվածքներ ունեն Մարկոս Պիզելին և Հրայր Մկոյանը: Հույս ունեմ, որ մինչև հանդիպումը նրանք էլ կապաքինվեն: Այս հանդիպումը ազգի պատվի խաղն է, պետք է քաջալերենք: Վստահ եմ՝ տղաներն էլ ամեն ինչ կանեն, որ հասնենք մեր ուզած հաղթանակին»,-մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031