
«Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանում քաղաքացիների է վրաերթի ենթարկել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-21074» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Նիսան»-ը առաջ գնալով վրաերթի է ենթարկել 33-ամյա և 57-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։