ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում խորանում է իրար հանդեպ անբարեհաճ վերաբերմունքը. ոմանք «կատաղած են». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների եւ ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլեւ «սորոսյան ընտանիքի»։

Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ Ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։

Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. վերջիններս հասկանում են, որ այդ նշանակմամբ սկիզբ է դրվում կադրային նոր քաղաքականության, ինչի դեպքում իրենք քիչ-քիչ կնոսրանան եւ ապագա կառավարությունում ու խորհրդարանում չեն ունենա այն տեղն ու դերը, ինչ ունեին հեղափոխության առաջին օրերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031