Բաժիններ՝

Զինվորական թաղամասում մեքենա է այրվել

Հոկտեմբերի 26-ին` ժամը 01:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակացու փողոց թիվ 21 շենքի դիմաց այրվում է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:20-ին:

Այրվել է մեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ, դիմացի անվադողերը՝ մասամբ և վնասվել է դիմապակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031