
Ինչո՞ւ որոշվեց համաներման վերաբերյալ առանձին ԱԺ նիստ հրավիրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախապես որոշված էր, որ «Համաներում հայտարարելու մասին» որոշման նախագիծը պետք է քննարկվեր հոկտեմբերի 29-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ «Համաներման մասին» հարցով նոր արտահերթ հրավիրվի:
Ֆորմալ բացատրությունն այն է, որ արտահերթը նախաձեռնողները նիստի օրակարգում փոփոխություն կարող են կատարել նիստ հրավիրելուց հինգ օր առաջ, եւ այս դեպքում ժամկետները չէին բավարարում:
Սակայն առանձին նիստ հրավիրելը ունի նաեւ քաղաքական ենթատեքստ. ՀՀԿ-ականները ուզում են բոյկոտել ԸՕ հարցով արտահերթը, բայց պատրաստ են կողմ քվեարկել Համաներմանը: ԱԺ նախագահն էլ առանձնացրել է ԸՕ-ն համաներումից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: