Պատմությունը կրկնվում է՝ զուգադիպությո՞ւն, թե՞… Աղմկահարույց ինքնասպանության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռևս պարզ չէ:

Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլև նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության և Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զարմանալի զուգադիպությամբ նման ողբերգական միջադեպ եղել էր նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության և Հայաստանի ԱԺ նախկին ներկայացուցչի՝ Ֆելիքս Ղուշչյանի ընտանիքում: 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքնասպան է եղել Ֆելիքս Ղուշչյանի կինը՝ Նարինե Առաքելյանը, կրկին իրեն ցած նետելու միջոցով: Հետաքրքիր է՝ այս դեպքերը զուգադիպությո՞ւն են, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031