«Նախ պետք է փորձել զգալ այդ սահմանի նաև պատմական ողջ լիցքը». Վարդան Ոսկանյանը՝ Բոլթոնին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», որովհետև, ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։

Եթե նույնիսկ մի պահ մոռանանք էլ Հայաստան-Իրան սահմանի բազմաբաղադրիչ հսկայական նշանակությունը թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի համար, ապա այն ունի ևս մեկ կարևորագույն հատկանիշ՝ Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը, փոփոխություններով հանդերձ, աշխարհում երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից մեկն է, որն ունի երկու հազարամյակից ավելի պատմություն, և մինչև դրա վերաբերյալ հայտարարություններ անելը, նախ պետք է փորձել զգալ այդ սահմանի նաև պատմական ողջ լիցքը»։

https://www.facebook.com/vardan.voskanian/posts/2145987855439662

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031