ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը վիթխարի տնտեսական խնդիր կդառնա Ռուսաստանի համար, հարկ կլինի պաշտպանության գոտի կառուցել Սոչիի մերձակայքում:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ հերքեց՝ «Նման բան չի եղել, «Մելլաթ» բանկի գործունեությունը երբևէ չի դադարեցվել»։
Բելգիայում հետաքննությունը պարզում է ենթադրվող մի քանի միլիարդ եվրոյի ճակատագիրը, որն անհետացել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին պատկանող հաշիվներից. մամուլում կասկածներ են հայտնվում, որը փողերը կարող էին օգտագործվել Լիբիայում տարբեր խմբավորումների ֆինանսավորման համար:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով ԲԴԽ վերջին վեց ամիսների աշխատանքները, տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից դատական համակարգում ներդրվելու է մշտադիտարկման համակարգ, որը հնարավորություն կտա հետևելու, թե որ դատարանում քանի գործ է մուտք եղել։
Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչները հոկտեմբերի 29-ին հայտարարել են, թե հույս չունեն, որ Ճավա կղզու արեւմտյան ափին Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո կարող են ողջ մնացածներ լինել:
Հայաստանում առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով` այն իրեն որպես գործող ինստիտուտ չի դրսևորել:
Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Ռեալ Մադրիդի» նկատմամբ հաղթանակից հետո (5:1) խոսել է իր գործընկեր Խուլեն Լոպետեգիի մասին:
Իջևանի համայնքապետարանի օժանդակությամբ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը, ինչը դուր չի եկել շատերին:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հանդես են գալիս Միջուկային զենքի արգելման պայմանագրի (ՄԶԱՊ) դեմ եւ այն չեն ստորագրի:
«Ելնելով այս խոսակցություններից, մենք փորձեցինք ինչ-որ բան պարզել, բնականաբար, բոլորը հրաժարվեցին՝ ասելով, թե չեն զանգել, և այլն։ Բայց եթե խոսակցություններ կան, ինչպես ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում, նշանակում է՝ ինչ-որ մեկը զանգահարել է»։
Քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Հրաչ Սարգսյանն իր կենսագրությունը ներկայացնելուց հետո սկսեց պատասխանել Երևանի ավագանու անդամների հարցերին։
«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» բիշքեկյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»:
Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ես այդ կուսակցության անդամ չեմ, իսկ որ Ծառուկյանն իմ ընկերն է, չեմ էլ ուզում դա քննարկման առարկա դարձնել. այո, Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է «Բարսելոնայի» դեմ պարտության մասին իր կարծիքով (1:5):
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը:
Հոկտեմբերի 29-ին Ստամբուլում կայանալու է նորակառույց 3-րդ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փաթեթի տապալմանն արձագանքել է Դանիել Իոաննիսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերահաստատում եմ մոտեցումս»:
Մոսկվայի դատարանը հրաժարվել է լրաքննության վերադարձնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որը մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ավելի մոտիկից ծանոթանալով հայաստանյան դատարանների ընդհանուր վիճակին, եկել է այն եզրահանգման, որ դրանց վիճակն ավելի մտահոգիչ է, քան ենթադրում էր։
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է, ժամանակային առումով կարող են խնդիրներ առաջանալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանից բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Հաբեթ Ն.-ն:
Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից մի քանիսը հրաժարվել են մանդատներից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում իր թեկնածությունը չի առաջադրի կուսակցության նախագահի պաշտոնում:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ջրատարում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առանչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: