Բաժիններ՝

«Այն, ինչ պատահել է Լոպետեգիի հետ, կարող է մեկ շաբաթ անց ինձ հետ լինել». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Ռեալ Մադրիդի» նկատմամբ հաղթանակից հետո (5:1) խոսել է իր գործընկեր Խուլեն Լոպետեգիի մասին:

«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում նման իրավիճակում լինելը: Դա դժվար է: Թվում է, թե ամեն ինչ սխալ է, և դա ազդում է մարզչի վրա:

Սա ֆուտբոլ է: Սա ներկայացում է, և մենք դրա ներսում ենք: Այն, ինչ պատահել է Լոպետեգիի հետ, կարող է մեկ շաբաթ անց ինձ հետ լինել: Դա այդպես է: Գնդակը քմահաճ է, և մենք վտանգի տակ ենք:

Երկրորդ կեսին «Ռեալը» հպարտություն էր ցուցաբերում, ինչը բնորոշ է խոշոր թիմերին: «Ռեալը» ռիսկի դիմեց, և մենք ստիպեցինք նրան վճարել դրա համար:

Ես մաղթում եմ Խուլենին լավագույնը: Ես չեմ ուզում խորանալ և քննարկել, թե արժանի՞ է նա հեռացվելուն, թե՞ ոչ: Առհասարակ, բոլոր հրաժարականները սխալ են»,- նշել է իսպանացի մասնագետը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031