
Բուժհիմնարկների տնօրենները փոխվելու են. Արսեն Թորոսյան

Հայաստանում առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով` այն իրեն որպես գործող ինստիտուտ չի դրսևորել:
«Գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է, և ընդամենը որպես տիտղոս է գործում: Մենք այդ ինստիտուտը վերափոխել ենք առանց անձնավորելու որևէ մեկին, և այդ ինստիտուտը վերափոխվել է մեր գործերը հեշտացնելու համար»,-նշեց նա՝ վստահեցնելով, որ ոչ մեկ դրանից չի տուժել:
«Գլխավոր մասնագետների ցանկում ավելացվել են ավելի երիտասարդ կադրեր, ովքեր ավելի քիչ զբաղվածություն ունեն և պատրաստակամ են մեզ օգնել»,- նշեց Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով հանրապետությունում գործող բուժհիմնարկների տնօրենների փոփոխություններին՝ Թորոսյանն ասաց, որ նրանք փոխվում են և փոխվելու են` հատկապես մարզային հիվանդանոցներում: