
«Ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ». Դանիել Իոաննիսյան

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փաթեթի տապալմանն արձագանքել է Դանիել Իոաննիսյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերահաստատում եմ մոտեցումս.
Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:
Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:
Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:
Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու»:
Վերահաստատում եմ մոտեցումս.Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու…
Gepostet von Daniel Ioannisyan am Montag, 29. Oktober 2018