Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 5 անդամ հրաժարվել է մանդատից

Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից մի քանիսը հրաժարվել են մանդատներից:

Հայկ Մարությանն ասաց, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին` Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին»,-ասաց Մարությանը:

Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 54 անդամ: Օրակարգում ընդգրկված վեց հարց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031