Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պաշտպանյալն իրեն լիազորել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
ԼԳԲՏ համաժողովը Հայաստանի Հանրապետությունում չի անցկացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև: Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը, մենք կորցրել ենք ընկերներ, մենք կորցրել ենք մեր լավագույններին, և այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ պատանդների կարծիքը պետք է հաշվի առնվի: Ես կողմ եմ այդ կարծիքին, այո, պետք է իմ և մյուսների, ով պատանդ է եղել, կարծիքը հաշվի առնվի»:
Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվածների թիվը հասել է 300-ի, 186 մարդ մահացել է:
Հայաստանը չի սպառել իր հնարավորությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 5-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Թ.-ին։
«Անցումային խորհրդարան չի լինելու, ըստ իս, որևիցե նման տրամադրվածություն և քաղաքական պլան չկա գծված: Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը նոյեմբերի 5-ին մասնակցել է Էր Ռիադում Աբդել Ազիզ թագավորի անվան գիտատեխնիկական կենտրոնի տարածքում հետազոտական միջուկային ռեակտորի կառուցումն սկսելու արարողությանը։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
Մահացածների ինքնությունը ճշտվում է:
ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ նիստին, որտեղ քննարկվելու է նաև գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, նշեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են այժմ։
Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ն կհրավիրի խորհրդի նիստ, ապա՝ ընդլայնված նիստ, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Տնտեսության հաջողությունները կնպաստեն ամերիկացիների միավորմանը միջանկյալ ընտրություններից հետո ընկած ժամանակամիջոցում:
Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել:
Մահվան ելքով վրաերթ Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում։
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է պատնեշին և էլեկտրասյանը ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, նկատեց, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թեման բավականին զգայուն է Հայաստանի համար, որը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համապարփակ և համատեղ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկերների միջև։
Ավելի քան 31 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում:
«Հայաստանի Հանարպետության և Եվրամիության հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն հանդիսացավ ապրիլին ՀՀ խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։
Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 6-ին սգո արարողություն են անցկացրել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, ինքնաթիռ, որում եղել է 189 մարդ:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է հանձնաժողով:
41-ամյա Հասմիկ Բաբաջանյանը որոնվում է որպես անհետ կորած։
Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում հրապարակվել է լուսանկար ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ:
«Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է նաև արարչագործ հայ ազգին, Հայաստանին ու Արցախին:
Ստորեւ ներկայացվող հայեցակարգը չի հավակնում ավարտուն կամ, առավելեւս, բացարձակ ճշմարտություն լինելուն այլ ընդամենը բազմակողմանի քննարկման մի հրավեր է: