«ՀՀԿ ղեկավար կազմում փոփոխությունների պետք չէ սպասել». Էդուարդ Շարմազանով. aysor.am

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ն կհրավիրի խորհրդի նիստ, ապա՝ ընդլայնված նիստ, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիստին կմասնակցեն նաև տարածքային ու մարզային կառույցների ներկայացուցիչներ», – ասել է նա։

Էդուարդ Շարմազանովը հերքել է, թե կուսակցությունում շատերը դեմ են, որ մասնակցեն ընտրություններին։

«Շատերը կողմ են, ո՞վ է ասում, որ շատերը դեմ են, բացի մի երկուսից, կուսակցության գործադիր մարմնում շատերը կողմ են, որ մասնակցենք, հիմա թե ոնց կլինի, վերջում ինչ որոշում կկայացվի, կերևա, բայց, կրկնում եմ, շատերը կողմ են», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակը շեշտել է՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխությունների պետք չէ սպասել։

«Որովհետև կուսակցության ղեկավար կազմի փոփոխությունը կարող է լինել միայն համագումարի միջոցով՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը գնաց ափալ-թափալ ընտրությունների, որևէ կուսակցություն չի կարող ոտքի վրա համագումար կազմակերպել, իսկ եթե մենք գնայինք ընտրությունների մայիսին կամ հունիսին, չէր բացառվում, որ մենք փետրվարին կհրավիրեինք համագումար ու, միգուցե, համագումարի ընթացքում քննարկեինք նաև գործադիր մարմին «նոր արյուն» բերելու գաղափարը», – ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս