Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարություն է տարածել ԼԳԲՏ քրիստոնյաներ ֆորումի չեղարկման հետ կապված, որում ասված է.
«Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախորդների՝ ամենաիսրայելամետն է. Իրանի հետ հարաբերությունները պայմանավորված են նաև այս հանգամանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ոչ ոք չի ուղղորդի զինվորի քվեարկությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ սպառնում են ինքնսպանություն գործել:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
ՆԱՏՕ-ն Աֆղանստանի բանակը կշարունակի ֆինանսավորել առնվազն մինչեւ 2024 թվականը: Այդ մասին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Քաբուլում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ խորհրդարանում չկար այն շահառու ուժը, որն իսկապես շահագրգռված էր, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքն ամեն գնով ընդունվեր:
Եվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու է դրա կատարմանը:
Եվրամիությունը Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները երկարացրել է մեկ տարով՝ մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 14-ը:
Ռուս-վրացական սահման՝ «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհը երկու օրվա ընթացքում պարբերաբար փակվելու է ցերեկային ժամերին:
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ի ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել 81 անձ:
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Թովմասյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում միայն անհրաժեշտ էր անել այն, ինչ անում են մարզումներին:
Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավականին նվազել է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ հերքելով, որ սահմանին Ադրբեջանը շարունակում է դիրքերի բարելավման աշխատանքները:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը բացառում է իր անդամակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Հաշվի առնելով, որ պաշտոնավարումը մինչև 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում կտեղեկացնենք»:
Միացյալ Նահանգները Չինաստանին ազատել է հակաիրանական պատժամիջոցներից՝ թույլ տալով այդ երկրից օրական 360 հազար բարել նավթ գնել 180 օրվա ընթացքում:
Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա, իսկ Արցախում դատապարտվածները դատապարտվել են հանցագործության համար և ոչ մի ձևով չեն կարող դիտարկվել որպես ռազմագերիներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով գերիներին փոխանակելու մասին՝ Բաքվի առաջարկին:
«Պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ»։
Հյուսիսային Կորեայում առաջին անգամ ցուցադրել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի նկարված պաշտոնական դիմանկարը:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:
ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով և օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ:
ԱԺ-ն նոյեմբերի մեկին ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ համաներման ակտով ոտնահարվել են Սահմանադրության հիմնական օրենքի 28, 29 հոդվածները: Խոսքը հավասար դաշտի խախտումների ու խտրականության մասին է:
Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու: Այս մասին այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցները:
Թեհրանը ձեռնամուխ է ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բացասական ազդեցությանը հակազդելու ծրագրի իրականացմանը:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում սկսվել է քվեարկությունը միջանկյալ ընտրություններում, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:
Նոյեմբերի 6-ին, ժամը «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: