ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Մեդվեդևը պարգևատրել է Պատվո շքանշանով:
Կոնվերս Բանկը իրականացրել է AMCOVSB22ER9 տրանշի պարտատոմսերի արժեկտրոնների վճարում: 34 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց, ընդհանուր առմամբ, վճարվել է մոտ 84 մլն 35 հազար ՀՀ դրամ:
Ոստիկանների օպերատիվ արձագանքի շնորհիվ կանխվեց վեճի հնարավոր ողբերգական հանգուցալուծմամբ։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջատարների պայքարի, ինչպես նաև «Սաութհեմփթոնի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակի (6:1) մասին:
Թուրքիայի ԱԳՆ-ն Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ է կանչել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու Երևանում գործող խանութներից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին եւ նրա տեղակալ Միքայել Փաշայանին:
«Ստվերային այգիներ չեն կարող լինել, պարզապես ՋՕ-ի աշխատակիցները կարող են իրենց սեփական այգիները ոռոգել՝ առանց պայմանագրային հարաբերությունների»։
«Ընտրովի արդարադատություն իրականացնելու տպավորություն մի ձևավորեք». իրավապահ համակարգին է կոչով դիմել ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ խոսելով գործարար, «Հ2» հեռուստաալիքի ղեկավար Սամվել Մայրապետյանի կալանավորման փաստի մասին:
ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Թեհրանի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է, եւ այն անօգուտ է:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց և նոր ինստիտուտների կարիք ունի:
Շվեյցարիան հանդես էգալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին. Իրանի դեմ պատժամիջոցները միայն բարդացնում են իրադրությունը:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 4-ին, ժամը 20.45-ին, «Շիրակ» օդանավակայանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1995 թ. ծնված Արտակ Բ.-ն:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր անդամների ընդունումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Ըստ նախնական տվյալների` Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նոյեմբերի 5-ին նշվում է հետախույզի օրը: Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ հետախուզությունն ինֆորմացիա է, իսկ այս դարում այն շատ կարևոր ու թանկ է:
Մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու հարցի հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
2018 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու հարցով: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
«Նախարարություններին զուգահեռ կան կառույցներ, որոնք կրկնում են այն գործառույթները, որոնք իրականացնում են նախարարությունները: Դրանք հիմնադրամներն են, ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները»:
«Այն, ինչ ցանկանում են լուծել այսօրվա իշխանությունները՝ դա իրենց համար նախատեսված նեղ դաշտն է, այսինքն՝ նրանք այժմ լուծում են սեփական խնդիրները, սա վստահաբար եմ ասում։ Նրանք չցանկացան Վենետիկի հանձնաժողովի հետ խնդիր ունենալ, քանի որ հանձնաժողովն արդեն հայտարարել էր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել»։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տնօրենի հավաստագրերի մրցույթի շուրջ ծագած սկանդալը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնիՈստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին կամավոր բաժին է ներկայացել 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը: ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 3-ին ժամը 15.00-ին կամավոր բաժին է ներկայացել 1976 թվականին ծնված Դիանա Գրիգորյանը:
Կեսդարյա ավանդույթներով ու ինքնատիպ նորարարություններով հայտնի Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» պետական թատրոնը Հայաստանում է:
Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ը Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի միջազգային մրցույթից վերադարձել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մրցույթին մասնակցել են ԵՊՀ 3 ուսանող:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2019 թ. պետական բյուջեով կտրվի 316 մլն դրամ, որի մեծ մասը կհատկացվի անձնակազմի խրախուսմանը:
Արարատյան բակալավրիատում կատարված ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 30-ից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: