Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տոկոսների անալիզ չի արել, ակնկալիքը ազատ-արդար ընտրություններն են, որպեսզի ժողովրդի կամքն արտահայտվի քվեախցիկում:
Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի ստորին պալատում:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում Գորիս-Կուբաթլի ճանապարհին տեղի ունեցած վթարից վիրավորված զինծառայողների մասին մանրամասներ է ներկայացրել:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բացառում է որևէ կոռուպցիա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու գործում:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ բացահայտվել է, որ հէկ-երի մեծ մասը ջրաչափեր չեն ունեցել:
Ընդամենը Եվրախորհրդարանի կազմի մեջ է մտնում 750 պատգամավոր:
Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդ թվում՝ Արամի 23-ը և բոլոր այն հուշարձանները, որոնք գտնվում են այդ տարածքում, հարկ եղած դեպքում կլինեն միայն նախագծային որոշ լուծումներ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը նոյեմբերի 27-ին քվեարկությամբ իր վերաբերմունքը կհայտնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ ապագա հարաբերությունների՝ կառավարության կողմից նշված ձեւաչափի նկատմամբ:
Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է պահպանել նույնությամբ: Այս մասին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։ Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։
«Ադրբեջանը, փաստացի հովանավորելով նման դիվերսիոն գործողությունները, որոնք եղել են առաջ, կլինեն հետո, գերելով հայ խաղաղ քաղաքացուն՝ ներկայացնում է՝ որպես գրոհային, ցանկանալով փոխանակել ադրբեջանցի հանցագործների հետ: Դատական թատերական շոուն սրա համար են սարքել»
Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա ընդհանուր առմամբ 14 մասնակից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացել է անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքներին:
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն առաջիկա ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային համակարգով, իր բնակության վայրում՝ Մալաթիա-Սեբաստիա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քննարկումները շարունակվում են:
Boeing կորպորացիան իր ինքնաթիռներն օգտագործող ընկերություններին օդաչուների համար նախատեսված հրահանգ է ուղարկել տեխնիկական անսարքության առաջացման դեպքում, որը, հետաքննության վարկածով՝ հանգեցրել է անցյալ ամսին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 հանրանավի կործանման:
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ Իրանի հետ կապված ԱՄՆ խնդիրը մտահոգիչ է։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով հնարավոր է՝ հարցեր առաջանան ԱՄՆ-ի և Եվրամիության միջև, սակայն Իրան-ԱՄՆ խնդրի գոյությունը փաստ է։
Նոյեմբերի 7-ին, ժամը 11:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ:
Լոնդոնյան դատարանը ձերբակալել է նախկին ադրբեջանցի բանկիրի կնոջը՝ նրա հարստության աղբյուրների հետաքննության գործի շրջանակներում։ Միայն լոնդոնյան Harrods-ում 16 մլն եվրո ծախսած կնոջն արտահանձնում է սպառնում։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով Կոնգրես է անցել 3 հայազգի օրենսդիր:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նոյեմբերի 7-ին կայացած նիստում որոշվեց «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով, քանի որ տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում:
12-ամյա Արթուր Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի Ն.Ի.Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանին շնորհավորել է 50-ամյա հոբելյանի առթիվ:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։
ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում խոշոր հիմնարկներից Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում և «Արմենիա» ԲԿ-ում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Ես արդեն Ազգային ժողովում էի, որ մտա կուսակցություն: Այսինքն՝ ես կուսակցություն մտա ոչ թե դրա համար, որպեսզի ինչ-որ պաշտոն գրավեմ, և դուք համոզվեցիք, որ ինձ համար պաշտոնը ոչ թե նրա համար էր, որ ցույց տամ, թե Արա Բաբլոյանը պաշտոն ունի, այլ կարողանա Արա Բաբլոյանը ծրագրերը ճիշտ ձևով առաջ տանել»: