
«Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ». Արծրուն Հովհաննիսյանը` վթարից վիրավորված զինծառայողների մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում Գորիս-Կուբաթլի ճանապարհին տեղի ունեցած վթարից վիրավորված զինծառայողների մասին մանրամասներ է ներկայացրել.
«Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»:
https://www.facebook.com/arcrun/posts/1987781021257496