
Մայրապետյանի փաստաբանի առաջին լուրջ հաջողությունը հեղափոխոթյունից հետո

Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։ Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։
Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։
Բանդուրյանը 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակել կալանքից։ Տարոսը Բատիկյանի մյուս պաշտպանյալներին: