Էրիկ Գրիգորյանն այս փուլում չի անդամագրվի ՔՊ-ին

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն առաջիկա ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային համակարգով, իր բնակության վայրում՝  Մալաթիա-Սեբաստիա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քննարկումները շարունակվում են:

Է.Գրիգորյանը բացառեց, որ այս փուլում կանդամագրվի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ). «Ես երբևիցե կուսակցության գործունեությամբ չեմ զբաղվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս