Բաժիններ՝

Գեղամ Գևորգյանը՝ Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերության 16 մլն դրամի դրամաշնորհի մասին

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բացառում է որևէ կոռուպցիա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու գործում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ գործընթացը սկսվել էր դեռևս փետրվարից, Տ. Ավինյանն այդ ժամանակ ընդհանրապես կառավարության անդամ չէր, հանձնաժողովի անդամները նշանակվել են դեռ 2015 թ.-ին, և զուտ դրամաշնորհի հատկացման պահն է համընկել Ավինյանի պաշտոնավարման հետ:

«Իմ պաշտոնավարման ժամանակ, և ոչ միայն՝ նախարար եղած ժամանակ, այլև դրանից առաջ, երբևիցե որևէ կոռուպցիոն մեխանիզմներում չեմ ընդգրկվել»,-  հավաստիացրեց նա:

Գ.Գևորգյանը տեղեկացրեց, որ ՔՊ անդամ չէ, չի պատրաստվում անդամակցել, հետաքրքրված չէ խորհրդարանական ընտրություններով և չի առաջադրվելու:

Հիշեցնենք, որ Տ.Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարեսկզբին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։ Հիմնադրամի այդ ժամանակվա տնօրեն Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս