Նոյեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո Արսեն Արսենյանի «Նիսան»-ը բախվել է կայանած «Մերսեդես»-ին, իսկ «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնառիթի սպասրկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,-ասաց Զեյնալյանը:
ՀԱՊԿ-ի պետությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնեցնել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական միացյալ համակարգի ստեղծման աշխատանքի պլանը:
Ֆլորենցիայում նոյեմբերի 7-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել էռուսաստանցի եւ ֆրանսիացի հռչակավոր նկարիչ, «Լիանոզովո» ոչ պաշտոնական գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը՝ Օսկար Ռաբինը:
«Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից եւ նրա 10 դաշնակից կազմակերպություններից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիիում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից փախած հրեաներից ու նրանց ընտանիքներից, որոնց Կանադայի կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939 թվականին:
Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:
Կյանքի 87-րդ տարում նոյեմբերի 7-ին մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակh դափնեկիր Ֆրանսիս Լեյը:
CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստան ժամանակավորապես զրկված է Սպիտակ տան մշտական անցագրից, որը պահանջվում է մամուլի համար բաց միջոցառումների այցելության համար, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ լեզվակռիվ սարքելու պատճառով:
Ոստիկանները բերման են ենթարկել, այպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ:
Առնվազն վեց մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսի Հեբեյի նահանգի Սինլե քաղաքի պարարտանյութերի արտադրության գործարաններից մեկում գազագեներատորային կայանքի պայթելու հետեւանքով, եւս յոթ հոգի տուժել է:
Վանաձորում անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 8-ի առավոտյան վերսկսվել են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։
2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստան է ներկրվել 8 հազար 660 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է գրեթե հազար տոննայով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստ»-ը ուրախ են տեղեկացնել, որ այսուհետև «Հայփոստ»-ի բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունում ներքին քննարկումները շարունակվում են: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց, թե միանշանակ ինքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, սակայն վարկանիշային ընտրակարգով չի առաջադրվի:
Նոյեմբերի 7-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ «Ակյան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել: