Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 12-ին` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև: Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.70C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.70C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.60C