
«Ռեալը» հրաժարվել է Նեյմարին գնելու մտքից

«Ռեալը» հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին գնելու գաղափարից: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, այս մասին El Partidazo de COPE-ի եթերում ասել է լրագրող Պակո Գոնսալեսը:
Ըստ նրա տվյալների՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլևս չի ցանկանում Նեյմարի վերաբերյալ բանակցություններ վարել, չնայած դեռ ամռանը բրազիլացին մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակն էր:
Գաղափարից հրաժարվելու պատճառներից մեկը «Ռեալի» երկրպագուների դժգոհությունն է հավանական տրանսֆերի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «սերուցքայինները» կարող են ՊՍԺ-ից գնել Նեյմարին կամ Կիլիան Մբապեին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված փարիզեցիների խնդիրների պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը