Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ խաղալ բարդ հանդիպումներում, որպեսզի ցույց տամ Վալվերդեին իմ մակարդակը». Մալկոմ

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմը նշել է, որ կատարվել է իր երազանքը՝ ինքը դարձել է գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայում:

«Ես սովորում եմ իսպաներեն և արդեն հարմարվում եմ: Այս թիմը նման է ընտանիքի, և բոլորը ցանկանում են լավագույնը միմյանց համար: Հանդերձարանում միշտ շատ կատակներ են լինում: Մեր հարաբերությունները լավանում են:

Ես ցանկանում եմ խաղալ բարդ հանդիպումներում, որպեսզի ցույց տամ Վալվերդեին իմ մակարդակը: Ես շփվել եմ նրա հետ, նա ասել է ինձ, թե ինչ պետք է անեմ, որ խաղաժամանակ ստանամ:

Ես նաև ցանկանում էի մեկնարկել Չեմպիոնների լիգայում, և ինձ համար  նշանակություն չուներ՝ դա կլիներ 8, թե 10 րոպեով: Դա իմ մանկության երազանքն էր, և ավելին, ես կարողացա գոլի հեղինակ դառնալ: Ես կհիշեմ այդ պահը հավերժ:

Ես երազում էի գոլ խփել  Չեմպիոնների լիգայում, բայց չէի կարծում, որ կարող եմ դա անել նման ուժեղ ակումբի դեմ խաղում:

Երբ Կոուտինիոյից փոխանցում ստացա, ես որոշեցի, որ կարող եմ շրջանցել մրցակցին: Դա այն է, ինչ պահանջում է նաև մարզիչը: Ես չգիտեմ, թե ինչպես, բայց ես հարվածեցի և կարողացա հասնել նպատակիս: Ես շատ ուրախ եմ դրա համար:

Խաղից հետո ես զանգեցի մորս, իսկ նա արտասվում էր: Մանուկ ժամանակ ես միշտ ասել եմ նրան, որ ուզում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում և հենց «Բարսելոնայի»  կազմում»,- նշել է Մալկոմը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս