Սաուդյան Արաբիան պլանավորում է տասը տարվա ընթացքում կրկնապատկել գազի հանույթը։
Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չմշկահասքի (1000 մետր) չեմպիոնը Նիդեռլանդների ներկայացուցիչն է:
«Հաղթեց կոյուղին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով երեկ Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 16-ին ԱԺ-ն արտահերթ նիստին ընդառաջ՝ վաղն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
Սոմալիից եւ Էրիթրեայից առնվազն 30 միգրանտներ են զոհվել Լիբիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի բուժքույրերի սենյակից կատարված գողության հանգամանքները:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին:
Սիրիայում Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության սաստկացումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վրա:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում:
ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի` անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը: Ըստ նրա՝ հասարակության ակնկալիքները տարբեր են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ:
Երեկ ավագանու նիստում կատարված դեպքը լրատվության ուշադրությունից դուրս թողեց օրակարգի «Երևան համայնքի սեփականության 2017թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» շատ կարևոր կետի քննարկումը:
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ռուս-հայկական հարաբերություններն ազդում են հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, բայց այս հարցում, ըստ նրա՝ Հայաստանը փորձում է մաքսիմալ չեզոք դիրքորոշում ունենալ, և դա հասկանում են թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱՄՆ-ում։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ փետրվարի 14-ին մեկնարկեց Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սրահում 2017 թվականի օգոստոսի 1-ին չորս անձի սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի գործով առաջին դատական նիստը:
ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև «Տետրիս» խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:
Կիեւի օկրուգային վարչական դատարանում հայց է ստացվել Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիից, որտեղ պատասխանողներ են նշված Պետական միգրացիոն ծառայությունը, Պետական սահմանապահ ծառայության վարչակազմը եւ ներքին գործերի նախարարությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողները քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հայկական կողմը մինչև հիմա չի ճանաչել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը՝ որպես ցեղասպանություն:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:
ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին և չի ցանկանում մեկնաբանել այն` առանց խնդրին տեղյակ լինելու:
Փետրվարի 14-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 14-ին հայտարարել է, որ իր գլխավորած կառավարական կոալիցիան կայուն է եւ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարարկանների կապակցությամբ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան։
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը եւ կարծում է, որ դա եվրոպացի դաշնակիցներին մոտիվացնում է, որպեսզի նրանք իրենք էլ ավելի մեծ ջանքեր գործադրեն ռազմական ոլորտում:
Արտաքին տնտեսական գործունեություն ծավալող հայտարարատուներն այսուհետ 5-10 րոպե կծախսեն Արարատյան մաքսատանը ձևակերպման և գանձման գործարքներ կատարելիս: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատյան մաքսատանը հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահը
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի վրա չեն տարածվի, եթե նա փորձի զենք գնել Ռուսաստանից։
Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի կունենա մոտակա օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը` պատասխանելով հարցին` քանի որ փետրվարի 18-28-ը նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետն է, կողմնորոշվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում և ե՞րբ է կայանալու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպումը: