Բաժիններ՝

«Սիրիայում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սաստկացումն ապակայունացնում է տարածաշրջանը». Թիլերսոն

Սիրիայում Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության սաստկացումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հանդես գալով Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ Ամմանում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«Սիրիայում Իսրայելի եւ Իրանի գործակալների միջեւ հակամարտության էսկալացիան ապակայունացնում է տարածաշրջանի անվտանգությունը,-ասել է նա:-Մենք շատ ենք անհանգստացած դրանից»: Բացի այդ, ինչպես նշել է պետքարտուղարը, Իրանը պետք է Սիրիայից դուրս բերի իր բոլոր ռազմականացված ուժերը: «Նա պետք է այնտեղից դուրս բերի իր զինված կազմավորումները եւ տեղը զիջի քաղաքական լուծմանը»,-նշել է Թիլերսոնը: Ինչպես պնդում են իսրայելցի զինվորականները, փետրվարի 10-ին իրենց ուղղաթիռը Իսրայելի օդային տարածությունում խփել է Սիրիայից ներխուժած իրանական անօդաչուն:

Ի պատասխան իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին՝ ոչնչացնելով անօդաչու թռչող սարքի հսկողության կետը: Դրանից անմիջապես հետո սիրիական հակաօդային պաշտպանությունը մի քանի զենիթային հրթիռներ է արձակել իսրայելական F-16 կործանիչի վրա, ինքնաթիռը ոչնչացվել է, օդաչուները կատապուլտվել են, նրանցից մեկը ծանր վիրավորվել է, երկրորդը՝ վնասվածքներ ստացել:

Այնուհետեւ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի 12 դիրքերի, ներառյալ ութ սիրիական, որոնց թվում՝ հակաօդային պաշտպանության երեք մարտկոց, ինչպես նաեւ գնդակոծել են իրանական չորս ռազմական թիրախներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս