Գյումրու Ռուսթավելի փողոցում ի հայտ եկած ճաքերը, թերևս, նորություն էր գյումրեցիների համար:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, որն առաջացել է Կիպրոսում նավթ արդյունահանելու հույների փորձերին Թուրքիայի կողմից խոչնդոտելու պատճառով:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը երեկ՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ՝ տեսակապով շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ ասելով, որ ինքը նույնպես նշում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը:
Anya Hindmarch աքսեսուարների բրիտանական բենդը Լոնդոնի երկինք է արձակել վիթարի կարմիր օդապարիկ՝ ոճավորված սրտի ձեւով:
Փետրվարի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին մի շարք ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել, որոնք նման են հայկական կողմին ուղղված նախատինքի:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
«Ալիև կոչված անձնավորության բարբաջանքները մեզ համար նորություններ չեն, բայց ինչքան էլ դրանք լինեն բարբաջանքներ, նա ո՛չ հասարակական գործիչ է, ո՛չ ակտիվիստ է. նա աշխարհում ընդունված պետության նախագահ է»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի նախկին կիսապաշտպան Գուտիի խոսքերը, ով տվյալ պահին գլխավորում է «Արքայական ակումբի» պատանեկան թիմերից մեկը:
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության Երևանի ներկայացուցչական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ անդամների հետ։
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին դուրս չեն բերվում օրգանիզմից։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պորտուի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
Էներգետիկայի միջազգային գործակալությունն (ԷՄԳ) սպասում է, որ ԱՄՆ-ը թերթաքարային նավթի արդյունահանման աճի հաշվին կարող է առաջ անցնել մերձավոր մրցակիցներից՝ Ռուսաստանից եւ Սաուդյան Արաբիայից եւ մինչեւ 2018 թվականի վերջն առաջատարը դառնալ արտադրողների շրջանում:
Խաղը զարգացնում է երեխայի սոցիալական հարմարումը, նորմերի ու առօրյա գործընթացների յուրացումը: Երեխայի խաղի բաղադրիչները՝ խաղալիքները, լինում են բազմաբովանդակ և ներկայացնում են իրական կյանքի խաղարկային մոդելներ:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ռիչարդ Միլս Կրտսերն այսօր հյուրընկալվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրությանը ներկայացնելու 2017թ. դեկտեմբերի 18-ին ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, թե օտարերկրացիները մողեսներին օգտագործում են իրանական միջուկային օբյեկտները լրտեսելու համար:
Փետրվարի 13-ին ՀՀ նախագահի չորրորդ թեկնածու Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Սկզբում նա այցելեց Գյումրու «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցի, այնուհետև գյումրեցիների հետ գնաց Արվեստների ակադեմիա, Գյումրու Օյունջյան կրթահամալիր: Արմեն Սարգսյանը եղել է նաև Ձիթողցյանների տուն-թանգարանում:
Երեսուն տարի առաջ մարդիկ դուրս եկան հրապարակ՝ պահանջելու պատմական արդարության վերականգնումը:
Փետրվարի 14-ին ՌԴ Պետական Դումայի շենքում բացվեց Հայաստան-Ռուսաստան «Միասին» խորագրով ցուցահանդեսը։
Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով հայտարարեց հավաքականում կարիերայի ավարտի մասին, մոտ ժամանակներս կարող է փոխել իր որոշումը և վերադառնալ երկրի ազգային թիմի կազմ:
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների քաղաքականության հարցերում Եվրամիության կարեւոր գործընկերը կմնա նաեւ այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա ԵՄ-ի կազմից:
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն հայտնած «Նեմրա» (Nemra) ալտերնատիվ ռոք խմբի անդամները կարծում են, որ այն ընդարձակ հարթակ է համաշխարհային հանրության առաջ ելույթ ունենալու համար:
Այսօր արգելվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։
ԱՄՆ Ազգային հետախուզությունը 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ է տեսնում։ Հրապարակված զեկույցում մասնավորապես նշվում է, որ ԼՂ շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները կեսօրից մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Գնալ նախագահական ընտրությունների, նշանակում է՝ նաև մոբիլիզացնել հասարակությունը, համապատասխան տրամադրություններ հաղորդել նրան»:
Համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են որոշ վարորդներ չարամտորեն խախտում երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։