Բաժիններ՝

Ինչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը

Փետրվարի 16-ին ԱԺ-ն արտահերթ նիստին ընդառաջ՝ վաղն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

Դրանով սահմանվում է, որ 1 տոննա բենզինի ակցիզային հարկը ներկայիս 40 հազար դրամից՝ կդառնա 25 հազար դրամ, 1000 խմ սեղմված բնական գազը՝ 25 հազար դրամից՝ 8330 դրամ, այսինքն՝ գները կվերադառնան նախկին մակարդակին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի թանկացումն արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչն իր հերթին՝ նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը: Նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա, ինչը կնպաստի, որպեսզի այդ ապրանքատեսակներբ էժանանան:

Հարկային օրենսգրքի հոդված 150-ի համաձայն՝ մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 % դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» ՀՀ 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 % դրույքաչափն է՝ ամսական մինչև 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ 150 հազար դրամից ավելի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց փաստացի եկամուտները նվազել են, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 %-ի փոխարեն՝ կիրառվում է եկամտային հարկի 28 % դրույքաչափ:

Նախագծով առաջարկվում է 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձնել մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս