
Սաուդյան Արաբիան պլանավորել է կրկնապատկել գազի հանույթը

Սաուդյան Արաբիան պլանավորում է տասը տարվա ընթացքում կրկնապատկել գազի հանույթը։ Այդ մասին, ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը։
Ներկայում Սաուդյան Արաբիան սպառում է երկրում արդյունահանվող ամբողջ գազը՝ տարեկան շուրջ 110 միլիարդ խորանարդ մետր: Միեւնույն ժամանակ երկիրը բանակցություններ է վարում հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջը, մասնավորապես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ: BP-ի վիճակագրական տեղեկատուի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում գազի պաշարները կազմում են 84 տրիլիոն խորանարդ մետր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: