«Լևոն Տեր-Պետրոսյանն ընդանրապես դեմ էր, որ Հայոց ցեղասպանության խնդիրը հնչեցվի ՄԱԿ-ից». Ալեքսանդր Մանասյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողները քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հայկական կողմը մինչև հիմա չի ճանաչել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը՝ որպես ցեղասպանություն:
Ի պատասխան՝ Ա. Մանասյանն ասաց, որ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը դա որակել է՝ որպես ցեղասպանական ակտ, իսկ Երրորդ Հանրապետությունը դա չի արել.
«Կա սխալ մտայնություն, թե իբր եղել է երկու ցեղասպանություն: Ինձ հասած լուրերով՝ դրան դեմ է արտահայտվում նաև Դաշնակցությունը՝ ասելով, թե քանի՞ ցեղասպանություն է եղել, դա մի տեսակ մեր արժանապատվությանը կպնող բան է: Ավելին, Երրորդ Հանրապետության առաջին նախագահն ընդանրապես դեմ էր, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության խնդիրը հնչեցվի ՄԱԿ-ից: Առաջին նախագահի քաղաքական շարժառիթները, կարծում եմ, այլ են եղել, քան այն, ինչով առաջնորդվում են դաշնակները: Ես հրապարակումներ ունեմ այն մասին, որ դա նույն ցեղասպանության երկու փուլերն են, և, որ ադրբեջանցի էթնոս չկա, ու դա արևելյան Անդրկովկասի թուրքն է, որը հիմա իրեն ադրբեջանցի է անվանել, ու այդ քաղաքականությունն ուղղված է նույն հայի դեմ»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր Լևոն Տեր-Պետրոսյանն այդ կարծիքին՝ Ա. Մանասյանն ասաց. «Կարծում եմ՝ ինքը մտածում էր, որ ավելի լավ է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լրիվ հստակեցվեն, պարզեցվեն, և չհիշատակվի դա: Դա սխալ է, որովհետև թուրքը մնում է թուրք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: