Բաժիններ՝

Սահակաշվիլին դատարանից պահանջել է անօրինական ճանաչել Ուկրաինայից իր արտաքսումը Լեհաստան

Կիեւի օկրուգային վարչական դատարանում հայց է ստացվել Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիից, որտեղ պատասխանողներ են նշված Պետական միգրացիոն ծառայությունը, Պետական սահմանապահ ծառայության վարչակազմը եւ ներքին գործերի նախարարությունը: Այդ մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը:

«Հայցվորը դատարանին խնդրում է անօրինական ճանաչել Պետական միգրացիոն ծառայության, Պետական սահմանապահ ծառայության եւ ներքգործնախարարության համապատասխան կառուցվածքային կազմավորումների՝ Սահակաշվիլիին կեցության նախորդ երկիր վերադարձնելու որոշման կատարման 2018 թվականի փետրվարի 12-ի գործողությունները»,- փետրվարի 14-ին հայտնել է Կիեւի օկրուգային վարչական դատարանի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշված է, որ նաեւ հայցվորը դատարանին խնդրում է Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության համապատասխան կառուցվածքային կազմավորմանը պարտավորեցնել չեղարկելու սույն որոշումը, հաղորդել է «Ինտերֆեքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս