Բաժիններ՝

«Դա մեզ պատիվ չի բերում». Գուրգեն Եղիազարյանը՝ ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին

«Հաղթեց կոյուղին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով երեկ Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա՝ կանանց վրա գրոհելը, կանանց ծեծի ենթարկելը մեզ ոչ մի պատիվ չի բերում. «Անպատիվ բան է դա հայի համար: Ինչ վերաբերում է կոյուղու խնդրին, 2008 թվականին այդ կոյուղին լցվեց Նուբարաշենի բերդը, և կես մետր բարձրությամբ կալանավորները գտնվում էին կեղտաջրի մեջ ամիսներ շարունակ: Մինչև այսօր այդ խնդիրը լուծված չէ, վտանգված են ոչ միայն այդ շենքի բնակիչները, այլև կալանավորները: Հիմա Զարուհին կսկսեր, թե մեկ ուրիշը, փաստը մնում է փաստ, որ մարդիկ գտնվում են վտանգված գոտում, կեղտաջրերի մեջ: Սա Երևան քաղաքի համար խնդիրների խնդիրն է»:

Գ. Եղիազարյանի համոզմամբ՝ այդ հարցը պետք է անպայման լուծվի. «Երևանում մի երկու ծաղիկ դնելով՝ հարցը չի լուծվում: Դա ողջ քաղաքին է սպառնում: Եթե այնտեղից խոլերա ծնվեց, դա շատ արագ քաղաքով կտարածվի: Այնպես որ, լուրջ հարց էր բարձրացված: Հարցն այն է՝ արդյոք արժե՞ր նման կերպ բարձրացնել այդ խնդիրը, եթե ինձ հարցնեք՝ կասեմ՝ ոչ, դա ձև չի, պետք է ուղղակի հայտարարեին: Իսկ ինչ վերաբերում է, որ հարձակվեցին, սկսեցին այդ աղջիկներին ծեծել, դա էլ հիմարության երկրորդ դրսևորումն է: Դա մեզ պատիվ չի բերում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս