
Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում

Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Փետրվարի 7-ին այս նպատակով հուշագրեր են կնքվել Գյուղնախարարության և Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ :
«Հայաստանում ՓՄՁ՝ այդ թվում գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է տալիս ընդլայնել առաջարկվող պրոդուկտների ցանկը և ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել շահառուներին : Մասնավորապես, համագործակցության շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչև 5 % տոկոսադրույքով: »,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ հավելելով, որ վարկատեսակները արդեն հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին: