Բաժիններ՝

Լիբիայում տասնյակ միգրանտներ են զոհվել ավտովթարի հետևանքով

Սոմալիից եւ Էրիթրեայից առնվազն 30 միգրանտներ են զոհվել Լիբիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sky News Arabia արաբական հեռուստաալիքի կայքը:

Ըստ առկա տեղեկատվության, Տրիպոլիից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բենի Վալիդ քաղաքի շրջանում ընթացող բեռնատար ավտոմեքենայում կարող էին գտնվել մոտավորապես 300 միգրանտներ, հիմնականում՝ Սոմալիից եւ Էրիթրեայից:

Բժիշկների տվյալներով՝ տուժել է ավելի քան 100 մարդ: Բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, եւ այն շրջվել է: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728