Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորում է այն շեշտադրումը, որ ներկա պայմաններում հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ կատարվել է հողահարկի և գույքահարկի բազաների ճշտում, որի արդյունքում գույքահարկն ավելացել է:
«Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստներին փոխանակելը թրենդ դարձրին:
Միջկորեական հարաբերությունները վատացնելու համար ԱՄՆ-ն ակտիվորեն շահարկում է Հարավային Կորա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների փախչելու հնարավորության թեման, որոնք Օլիմպիական խաղերի ընթացքում գտնվում են Փհենչհանում:
Եվրամիությունը ներկայում ավարտում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել ՎՏԲ բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակումից:
Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 15:30 հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում:
Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ներառական կրթության ոլորտում կան կուտակված բազում խնդիրներ. «Ծրագիրն աշխատում է, և մինչև 2022թ. պարտավոր ենք անցում կատարել համատարած ներառական կրթությանը։ 2017թ. 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»։
Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» նոր կուսակցությունը մտադիր է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու (Frexit) քաղաքականություն վարել:
Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Բաղրամյան 56 հասցեում գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Փետրվարի 19-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը:
Փետրվարի 19-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուն կողոպտած անձի ինքնությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընթացիկ տարում ակնկալում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնում:
«ԵՊՀ-ն ունենալու է իրավունքներ, որոնք չեն կարող հակասել սկզբունքներին։ Նա այդ շրջանակներում առանձնահատուկ կարգավորում ունի՝ իբրև մայր համալսարան, որն աշխարհի բոլոր երկրների մայր համալսարաններն ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով ԵՊՀ-ն ստանում բացառիկ դիրք, ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Փետրվարի 18-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Իրաքի կենտրոնական կառավարությունն առաջիկայում կչեղարկի քրդական ինքնավարության օդանավակայանների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները:
Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը:
Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Գյումրիում 10 000 նոր աշխատատեղ է ստեղծվելու՝ չմանրամասնելով, թե ինչպիսի բնույթի աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը:
Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով:
«Ես Արմեն Սարգսյանի հետ տարիների մտերմություն, համագործակցության փորձ ունեմ, և վստահ եմ, որ, եթե նա դառնա ՀՀ նախագահ, մեր երկիրը շատ կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին։