Եթե «Մանչեսթեր Սիթին» ուզենա ձեռք բերել Ազարին, ապա «Չելսին» նրա փոխարեն կխնդրի Սերխիո Ագուերոյին
«Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստներին փոխանակելը թրենդ դարձրին:
Նախորդ ամառ «Մանչեսթեր Սիթին» արդեն կապվել է «Չելսիի» հետ Էդեն Ազարի հնարավոր տրանսֆերի կապակցությամբ, և ըստ շշուկների՝ բելգիացու համար առաջարկել է 165-170 մլն եվրո: Եթե «Մանչեսթեր Սիթին» նորից ուզենա գնել Ազարին, ապա «Չելսին» նրա փոխարեն կխնդրի «քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոյին: Այլապես, Լոնդոնում ամեն ինչ կանեն, որպեսզի արգելափակեն գլխավոր աստղի տեղափոխությունը մրցակից ակումբ:
27-ամյա Ազարի և 29-ամյա Ագուերոյի պայմանագրերը, համապատասխանաբար՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, ուժի մեջ են մինչև 2020 թվականը: «Սիթին» առաջատարն է Անգլիայի առաջնությունում, «Չելսին» գրավում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը